Գործողը ծրագրային թեզեր է հնչեցնում Վ.Սիրադեղյանի՝ «պատմական հայրենիք» -«իրական հայրենիք» մոտեցման ներքո՝ մոռանալու տալով նույն հեղինակի՝ «Գյադաների ժամանակը» գործը, որը լավագույնս է բնորոշում ներկաների արժեքաբանության ու մտածողության հիմքերը, ժառանգած մոտեցումները:
Իրականում նիկոլը՝ որպես գործիք, որպես հայտ ու հարցադրում, մեզ նետված գոյաբանական մարտահրավեր է. մեզ՝ որպես ազգ, էլիտաներ, քաղաքացիներ ու պետություն լինել-ունենալու քննությունը անցնել-չանցնելու մասով:
Ի դեպ, քանի դեռ քաղաքական ուժերը չեն ընկալում, որ 2026-ի ընտրությունները ոչ թե իշխանության հասնելու, այլ աղետից ազատվելու գործընթաց են, մենք, արդեն էս պահին, կրված ենք:
Դե, ձեզ բարձր տրամադրություն բացառիկ արևոտ նոյեմբերյան այս օրը:
Ալեն Ղևոնդյան